Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Բազեի» մասնակիցների հավաքագրումը սկսված է. դիմեք բուհեր, մարզպետարաններ, ՀԵՀ մարզային կենտրոններ

«Բազեի» մասնակիցների հավաքագրումը սկսված է. դիմեք բուհեր, մարզպետարաններ, ՀԵՀ մարզային կենտրոններ
30.06.2014 | 14:25

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների անդամների հավաքագրումը սկսված է։ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։
«Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ մասնակիցների հավաքագրմամբ զբաղվում են համապատասխան ջոկատները ներկայացնող կառույցները։ Մասնավորապես, բուհերից ջոկատներ ներկայացնելու համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նամակներ է գրել ռեկտորներին, և բուհերի ուսանողական խորհուրդների միջոցով կընտրվեն այն սովորողները, ովքեր լավագույնս կմասնակցեն «Բազե» երիտասարդական հավաքին նախատեսվող սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներին և առավելագույն միավորներ կապահովեն իրենց թիմերին։ Մարզային ջոկատները կձևավորվեն համապատասխան մարզպետարանի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների համատեղ ջանքերով։ Արցախը ներկայացնող երկու ջոկատները կկազմավորեն Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Արցախի պետական համալսարանը, սփյուռքահայերի ջոկատները՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը և այլն։ Հովհաննես Գաբրիելյանը հավաքին մասնակցել ցանկացող երիտասարդներին կոչ է անում դիմել բուհեր, մարզպետարաններ, հիմնադրամի մարզային կենտրոններ, որտեղ նրանց կծանոթացնեն մասնակցության պայմաններին։
«Բազեի» տնօրենը նշում է, որ ջոկատները 3 ճակատների կազմում ընդգրկվում են վիճակահանության սկզբունքով։ Ճակատների ղեկավարները գեղարվեստական և սպորտային ղեկավարների հետ մասնակցում են ջոկատների ընտրական մրցութային փուլերին՝ համատեղ ջանքերով ապահովելով ուժեղագույն մասնակիցների ընտրությունը։
Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հմնադրամը։ Հավաքին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները։ 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցներն ուժերը չափելու են մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներում, հանդիպումներ են ունենալու պետական, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների հետ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ